Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 15-ին Մոսկվայում ձերբակալել են 1300-ից ավելի մարդու, առգրավել են 16 գազային ատրճանակ, 200-ից ավելի դանակ, մուրճեր եւ բեյսբոլի մահակներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ աղբյուրը հայտնել էր, թե ոստկանությունը Մոսկվայի տարբեր շրջաններում եւ մետոյում ձերբակալել է 1207 մարդու: Աղբյուրի փոխանցմամբ, բախումների հետեւանքով տուժել է 50 մարդ, հինգին տեղափոխել են հիվանդանոց:
«Ստուգումների արդյունքում Եվրոպայի, Սմոլենսկի, Սեննայա եւ Մանեժնայա հրապարակներում ձերբակալվել է 1348 մարդ»,- ասել է աղբյուրը: 37-ի վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
Իր հերթին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գոհունակություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատանքից: «Ոստիկանությունը չորեքշաբթի օրը կարողացել է կանխել նոր զանգվածային անկարգությունները: Ոստիկանությունը երեկ արհեստավարժ է գործել»- գրել է Մեդվեդեւն իր բլոգում՝ Twitter-ում:





























