Եվրամիության առաջին օդանավը երկարաեւ դադարից հետո վայրէջք է կատարել Իրաքում։ Բաղդադ մեկնող չվերթը դուրս էր եկել Հունաստանից։ Այս մասին հայտնել է Իրաքի տրանսպորտի նախարար Կազեմ Ֆինջան ալ Համամին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԵՄ-ի հետ Իրաքի ուղիղ ավիահաղորդակցությունը երկար տարիներ դադարեցվել էր արաբական այդ երկրում անվտանգության ոլորտում տիրող բարդ իրավիճակի պատճառով։ ԵՄ-ն 2015 թվականին արգելել էր Iraqi Airways ընկերության թռիչքները եվրոպական երկրներ անվտանգության կանոններին չհամապատասխանելու պատճառով։
«Շաբաթ օրը վաղ առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանում առաջին վայրէջքն է կատարել Air Mediterranean ավիաընկերության հունական օդանավը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։




























