Զինված գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Shamshad հեռուստատեսային կայանի վրա, հայտնում է 1TV–ն։

Երեքշաբթի առավոտյան հաղորդումներ էին ստացվել, որ Քաբուլում պայթյուն է հնչել, որին կրակոցներ են հաջորդել։ Հեռուստակայանի աշխատակից Հաշմաթ Ստանիկզայը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես են իր գործընկերներից մի քանիսը վիրավորվել կամ զոհվել։ Նրա խոսքով՝ Հեռուստակայանի շենք է մտել 3 գրոհային։

Միաժամանակ անվտանգության մարմիններում աղբյուրները հայտնում են, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որից հետո ոստիկանական համազգեստ հագած 2 գրոհային շենք են մտել եւ կրակ բացել։

Այս պահին Shamshad հեռուստաալիքը դադարել է հեռարձակումը։ Գրոհայինները հարձակվել էին անվտանգության ուժերի աշխատակիցների վրա եւ նռնակ գործի դրել։