Բաքվում հերթական սահմռկեցուցիչ հանցագործությունն է տեղի ունեցել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել ամուսինների միջեւ, ինչի հետեւանքով կինը կացնով հարվածել է ամուսնու գլխին։
Կինը, որի անունը չի հաղորդվում, ձերբակալվել է Սաբունչինի շրջանի ոստիկանական վարչության կողմից։ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ սպանություն հոդվածով։
Միջադեպի ժամանակ նրա ամուսինը՝ Նազիմ Վելիեւը հարբած է եղել։ Ընտանիքում վերջին շրջանում ամեն օր վեճեր էին լինում։ Վելիեւը, հարբած տուն գալով, ծեծում էր կնոջը։ Ամուսինները 2 երեխա ունեին։




























