ԱՄՆ-ում մահացել է NASA-ի նախկին տիեզերագնաց Ռիչարդ Գորդոնը՝ մեկը այն 24 մարդկանցից, որը Լուսնի մոտ է թռչել: Այս մասին նշված է NASA-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն:
«NASA-ն եւ ամբողջ ազգը կորցրեցին տիեզերքի մեր առաջին պիոներներից մեկին: Մեր ցավակցություններն ենք հայտնում Ռիչարդ Գորդոնի ընտանիքին»,- ասել է NASA-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը:
Գորդոնը «Ապոլլոն-12»՝ Լուսնի վրա երկրորդ վայրէջքային առաքելության ժամանակ հրամանատարական մոդուլի օդաչուն է եղել: Այն իրականացնելու ընթացքում տիեզերագնացը մնացել է Լուսնի ուղեծրում: Գորդոնը ԱՄՆ ՌԾՈւ կապիտան էր, տիեզերագնաց է դարձել 1963 թվականին: Տիեզերական 2 առաքելությունների ընթացքում նա տիեզերքում է անցկացրել 316 ժամ, 1966 թվականին առաջին թռիչքի ժամանակ նա 2 անգամ բաց տիեզերք է դուրս եկել:
NASA-ից ազատվելուց հետո նա աշխատել է ֆուտբոլային ակումբի փոխնախագահ եւ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել մի քանի գազային եւ նավթային ընկերություններում:




























