Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ԱԽՏՄ գագաթնաժողովի շրջանակում Վիետնամի Դանանգ քաղաքում քննարկել են սիրիական կարգավորումը ու այդ ուղղությամբ Մոսկվայի ու Վաշինգթոնի համատեղ քայլերը, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նոյեմբերի 11-ին Վիետնամի Դանանգում ԱԽՏՄ գագաթնաժողովի շրջանակում Սերգեյ Լավրովը առանձին հանդիպում է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ։ Քննարկվել է սիրիական հակամարտության կարգավորման խնդիրը ու այդ ուղղությամբ մեր երկրների համատեղ քայլերը»,- ասվում է հայտարարության մեջ։




























