«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առճակատման հետեւանքով Իրաքի վնասները հասել են 100 միլիարդ դոլարի: Այդ  մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Իրաքի վարչապետ, հանրապետության Զինված ուժերի հրամանատար Հեյդար ալ Աբադին, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:

«ԻՊ հետ պայքարում Իրաքի կրած վնասները հասել են 100 միլիարդի», -ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ իշխանությունները կշարունակեն պայքարել ԻՊ  գաղափարախոսների դեմ, ովքեր օգտագործում են  սոցիալական ցանցերը ապագա ահաբեկիչներ հավաքելու եւ արմատական գաղափարներ տարածելու համար:

Նոյեմբերի 3-ին իշխանամետ ուժերը ազատագրել էին Սիրիայի հետ սահմանամերձ Էլ Քաիմ քաղաքը: