Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձանագրային դժվարություններով է բացատրել այն փաստը, որ ԱԽՏՀ գագաթաժողովում (նոյեմբերի 10-11) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առանձին բանակցություններ տեղի չունեցան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է պարոն Թրամփի հետ առանձին հանդիպմանը, առաջին հերթին, դա պայմանավորված էր Թրամփի եւ իմ աշխատանքի ժամանակացույցով: Եվ արձանագրությունների որոշ ձեւականություններով, որոնք, ցավոք, մեր թիմերը չկարողացան լուծել», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Պետության ղեկավարը: «Դե, կպատժվեն դրա համար», - ժպտալով ավելացրել է նա:
«Միեւնույն ժամանակ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել», - ասել է Պուտինը: Նա բացատրել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ զրուցել է «այսօրվա նիստի ժամանակ»: «Ընդհանուր առմամբ, մենք քննարկել ենք այն ամենը, ինչի մասին ուզում էինք խսել», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նրա խոսքով՝ Թրամփի հետ զրույցը վերաբերել է գագաթաժողովում քննարկված թեմաներին՝ «ինչպես օգտագործել այն նոր հնարավորությունները, որոնք թվային տնտեսությունն ապահովում է տնտեսական կապերի զարգացման համար»:
«Եվ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համատեղ հայտարարությունն ենք համաձայնեցրել», - հիշեցրել է Պուտինը:
«Այս իմաստով, հաշվի առնելով առաջին եւ երկրորդ հանգամանքները, ես կարող եմ ասել, որ այս ոլորտում աշխատանքը օգտակար եւ հաջողակ էր, քանի որ Սիրիայի վերաբերյալ հայտարարությանն այնդքան հեշտ չէր հասնել», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հարմարավետ եւ բարյացակամ է անվանել Թրամփի հետ շփումը, սակայն դժգոհել է ժամանակի սղությունից եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ շրջանակի շուրջ բանակցությունների համար հնարավորություն է առաջարկել գտնել:




























