Աբու-Դաբիում տեղադրել են աշխարհի ամենաշքեղ տոնածառը: 13 մետր բարձրությամբ ծառի վրա ավանդական գնդերի եւ խաղալիքների կողքին կախված են իսկական զմրուխտներ, սապֆիրներ եւ անգամ ադամանդներ:

Ճյուղերի վրա շողշողում են ապարանջանները, թեւնոցներն ու բացառիկ ժամացույցները: Այդ հեքիաթային ծառի գինը կազմում է 11 միլիոն դոլար: Տոնածառին շուրջօրյա հետեւում են մի քանի պահապաններ եւ տեսախցիկներ:

Տոնածառը, որ դրված է Emirates Palace հյուրանոցում, կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: