Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ իրականացնելու օրինագիծ, որով օրինականացվում են չճանաչված միավորումների հետ հարաբերությունները: «Ժառանգություն» կուսակցությունը, որը հանդես է գալիս այս փաստաթղթի դեմ, չի մասնակցել քվեարկությանը:
Ինչպես ավելի վաղ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխությունները պայմանավորված են Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին եւ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովին երկրի նախագահի հայտարարություններով:
Ընդ որում NEWS.am-ի թղթակցի խնդրանքին, պարզաբանել, թե, մասնավորապես, նախագահի հայտարարության ո՞ր դրույթներին են վերաբերում այս օրենսդրական փոփոխություններին, Քոչարյանը պարզապես պատասխանել էր. «Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներին»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կրկին խիստ քննադատության էին ենթարկել օրինագիծը` նշելով, որ Հայաստանի իշխանությունները փոխանակ քայլեր ձեռնարկեն ուղղված ԼՂՀ անկախության ճանաչմանը, նմանատիպ փաստաթղթերով Ղարաբաղը հավասարեցնում են ոչ օրինական միավորումներին: Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծել էին, որ այդ փաստաթղթի ընդունումը բացասաբար կազդի ԼՂՀ անկախության ճանաչման միջազգային գործընթացի վրա:





























