Հազիվ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ամբողջապես դուրս մղվի Սիրիայից: Այդ մասին նոյեմբերի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արտակարգ եւ լիազոր դեսպան  Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ կարելի է ընդհանուր առմամբ համարել, որ  Սիրիան ազատագրվել է ահաբեկիչներից, բայց իսլամական արմատականությունն այդքան հեշտ երկրից դուրս չի գա:

«Նաեւ դժվար է ասել, թե որն է ավելի ընդունելի երկրների, մասնավորապես հայկական կողմի համար: Ջիհադականները կարող են հեռանալ Սիրիայից եւ տարածվել տարածաշրջանի այլ երկրներում՝ սկսած Կովկասից, մինչեւ Չինաստան»,- ասել է Նավասարդյանը՝ հավելելով, որ դա բոլորի համար մեծ վտանգ է ներկայացնում:

Փորձագետը նաեւ նշել է, որ եթե Սիրիան ահաբեկիչների նկատմամբ լիակատար հաղթանակ տանի, ապա դա պատերազմի ավարտ չի նշանակի: