Մահացել է ավստրալական AC/DC խմբի հիմնադիրներից մեկը՝ Մալկոլմ Յանգը։ Նա 64 տարեկան էր։

Յանգը հեռացել էր AC/DC-ից 2014-ին դեմենցիայի պատճառով։

«Նա փորձում էր կատարելության հասնել որպես երգահան ու կիթառահար»,- հայտնում է խմբի Facebook-յան պաշտոնական էջը։ 

Շոտլանդացի Մալքոլմ Յանգը եղբոր՝ Անգուսի հետ միասին հիմնել էր AC/DC խումբը Սիդնեյում 1973-ին։ Խումբը համարվում է հարդ ռոք ոճի պիոներներից մեկը։