Կամբոջայում դատարանը երկու լրագրողների ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ռադիոկայանին նորություններ տրամադրելու համար լրտեսության մեջ է մեղադրել:

Նրանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպասվում, հաղորդում է AP-ն:

Երկրի վարչապետ Հուն Սենը հակաամերիկյան դիրքորոշման կողմնակից է, որը  միայն 2018 թվականի ընտրությունների նախաշեմին ուժեղացվեց: Իր հրամանով երկրում արգելվեց ընդդիմադիր կուսակցության գործունեությունը, որի առաջնորդը մինչ այդ  ամերիկացիների օգնությամբ իշխանության բռնազավթման մեղադրանքով կալանավորվել էր: