Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին նկար է նվիրել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Դա Ասադի նվերն է։ Նա Պուտինին նկար է նվիրել»,- ասել է նա։
Թե կոնկրետ ինչ կտավի մասին է խոսքը՝ չի հաղորդվում։
Պեսկովի խոսքով՝ Պուտինի եւ Ասադի միջեւ բանակցությունները տեւել են մոտ 3 ժամ, նրանք եւ՛ առանձնազրույց են ունեցել, եւ՛ նեղ կազմով հանդիպում։



Асад подарил Путину картину сирийского художника, который после жизни в иммиграции, вернулся на Родину pic.twitter.com/1IOjdAUvbC
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 21 ноября 2017 г.




























