Ամերիկյան եւ աֆղանական ուժերի օդային հարվածների արդյունքում «Թալիբանի»  9 թմրանյութերի լաբորատորիաներ են ոչնչացվել, իսկ հարավային շրջանի Հելմենդ նահանգի սահմանամերձ տարածքում 44 թմրանյութ վաճառող է սպանվել: 

Ըստ իշխանությունների՝ համատեղ հարձակողական գործողությունը ուղղված է ահաբեկչական խմբավորման ֆինանսական հոսքերի կանխմանը:

Տարածաշրջանային ուժերի հրամանատար, գեներալ Վալի Մոհամմադ Ահմաձայը «Ամերիկայի ձայն»-ին ասել է, որ օդային հարվածները ուղղված են եղել Բահրամչա գյուղում «Թալիբանի» թմրանյութերի շուկայի դեմ: