Իսլամական հեղափոխության պահապան կորպուսը աջակցում է Եմենի հուսիտներին: ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի ռազմական խորհրդականները խորհրդատվություններ են տալիս Եմենի հուսիներին, փոխանցում է Tasnim-ը:
«Ընդդիմության ճակատին մեր օգնությունն իրականացվել է իրենց ժողովրդի ու կառավարության խնդրանքով, իսկ Եմենը այդպիսի օգնության օրինակներից մեկն է»,- հայտարարել է գեներալ-մայոր Ջաֆարին:
«Եմենն այսօր ղեկավարվում է Անսարուլլահի (հուսիների) կողմից եւ Իրանի օգնությունը սահմանափակվում է խորհրդատվական առաքելությամբ եւ հոգեւոր աջակցությամբ, որի կարիքը Եմենն ամենաշատն ունի», - նշել է նա:
Նա հավելել է, որ Իրանը չի ջանք չի խնայում Եմենին այդպիսի օգնություն ցուցաբերելու համար եւ ապագայում նույնպես շարունակելու է ընթանալ նույն ուղով:




























