Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն, ամեն ինչ պետք է անել, որ դրանք խաղաղ պայմանագրի կնքման հանգեցնեն: Այս մասին ուրբաթ ռուս-ճապոնական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին »:
«Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ մեր հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Մենք պետք է բազմիցս բարձրացնենք երկկողմ հարաբերությունների որակը, որպեսզի դա հանգեցնի խաղաղ պայմանագրի կնքմանը», - ասել է Կոնոն: «Ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել ճապոնական եւ ռուսական պատմական կապերի զարգացման համար», - ավելացրել է նա:




























