Վանաձորի ՊՆ N զորամասում նոյեմբերի 24-ի առավոտյան 36-ամյա պայմանագրային զինծառայողը, նախնական տվյալներով, սրտի կաթվածի հետեւանքով է մահացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին եւս տեղեկացրին, որ զինծառայողը նախնական տվյալներով, մահացել է սրտի կաթվածից:

NEWS.am-ի հետ զրույցում Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանն էլ նշեց, որ մահացած զինծառայող Գառնիկ Պետրոսյանը երկար տարիներ ապրել է Շահումյանում, նա ամուսնացած էր եւ ունի երկու անչափահաս երեխա: Ընտանիքի հետ գյուղում ապրելիս է եղել վարձով: Գառնիկ Պետրոսյանը նախկին ոստիկան է, երկու տարի առաջ էր դուրս եկել աշխատանքից եւ ծառայության անցել ՀՀ զինված ուժերում:

Գառնիկ Պետրոսյանը մահացել է Վանաձորի հոսպիտալի ճանապարհին: