ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից վիրավորում ստացած Նարեկ Հովեյանի վիճակը համեմատաբար կայունացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ զինծառայողի վիճակը ծանր կայուն է, Վերակենդանացման բաժանմունքում է:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























