Նոյեմբերի 24-ին, ժամը 6.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 8.15-ին վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.10-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 45/20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























