Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել`  կացնով հարվածել են 56-ամյա քաղաքացու գլխին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ «գլխի գագաթածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի Գործարարների փողոցի բնակիչ, 56-ամյա Սեյրան Գրիգորյանն է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:00-ի նախկին Գարեջրի գործարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արտաշես Ջանջուղազյանի միջև: Վերջինս կասկածվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ:

Փաստի առթիվ Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջանջուղազյանը «Սանասար Ջանջուղազյան» ՍՊԸ-ի տնօրենն է: