Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտակայքում: Միմյանց են բախվել 485 համարի երթուղային ավտոբուսը և «Opel» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին ասվում է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Արտաշատի խճուղում՝ ՃՈ անցակետի մոտակայքում, բախվել են «Opel Vectra B» մակնիշի 35 KN 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 ծնված Ս. Թ.) և «Երևան-Գետազատ» միջմարզային երթուղին սպասարկող թիվ 485 համարի «FAW» մակնիշի 3161L պետհամարանիշով միկրոավտոբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Ա. Վ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են կայուն ծանր:
Ա. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



























