Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկրի քաղաքացիներին կոչ է արել ներքին տուրիզմի զարգացման եւ կյանքի որակի լավացման համար «զուգարանները հեղափոխականացնել», փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի առաջնորդի խոսքով՝ «զուգարանների խնդիրը մանրուք չէ, այլ քաղաքակիրթ քաղաքների եւ գյուղերի շինարարության կարեւոր ուղղություն»:
Նշվում է, որ Սի Ցզինպինը դեռեւս 2015 թվականին է սկսել «զուգարանային հեղափոխությունը»: Նախկինում տեղական իշխանություններին բազմիցս բողոքներ են ուղարկվել հայտնի զբոսաշրջային վայրերում զուգարանների հակասանիտարական պայմանների մասին: Պետության ղեկավարը համոզված է, որ հիգիենայի կանոնների պահպանումը եւ զուգարանները կարգի բերելը կօգնեն քաղաքակիրթ հասարակության ստեղծմանը:
Նա նշել է, որ վերջին 3 տարիներին տուրիստական ընկերություններն արդիականացրել են մոտ 68 հազար զուգարաններ: Մինչեւ 2020 թվականը ծրագրվում է բարեկարգել եւս 64 հազար զուգարան:




























