Շվեդ քաղաքական գործիչ Մարտին Ստրիդը ստիպված է եղել «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունից հեռանալ մուսուլմաններին «այնքան էլ մարդ չեն» անվանելուց հետո: Այս մասին հայտնում է The Local-ը:
Ստրիդը Նորչյոպինգում անցկացվող ազգային համաժողովի մասնակիցներին ասել է, որ գոյություն ունի «1-ից մինչեւ 100 սանդղակ»:
«Սանդղակի մի ծայրում դուք 100 տոկոսով մարդ եք, անհատականություն, դուք ամեն ինչ եք, որն այս հայեցակարգի մասն է համարվում: Մյուս ծայրում դուք 100 տոկոսով մուսուլման եք»,- նշել է նա:
Այնուհետեւ Ստրիդը շարունակել է՝ հայտարարելով, որ «բոլոր մուսուլմանները գտնվում են այսպիսի սանդղակում ինչ-որ տեղ», եւ ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները 100 տոկոսով մոտ են մուսուլմաններին:
«Եթե դուք նախկին մուսուլման եք, ապա բավականին հեռու եք գնացել, որպեսզի լիարժեքորեն մարդ գնահատվեք»,- ասել է նա:
Հաղորդվում է, որ ավելի ուշ Ստրիդն իր մեկնաբանությունների համար ներողություն է խնդրել, սակայն ստիպված էր կուսակցության շարքերը լքել:




























