Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի դերասան Օլեգ Տաբակովը տեղափոխվել է Առաքին քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։

«Օլեգ Տաբակովը երկուշաբթի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Առաջին քաղաքային հիվանդանոց։ Նա վերակենդանացման 6-րդ բաժանմունքում է»,– «Ինտերֆաքս»–ին հայտնել են ԲԿ մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 82-ամյա Տաբակովին հոսպիտալացրել են թոքերի ծանր բորբոքում կասկածանքով։