ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը ամանորյա շրջանի բացումն է կատարել: Այս տարի Ամանորի գալուստը Սպիտակ տանը նշանավորվել է Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի պարուհիների պարով, հաղորդում է AP-ն:
.jpg)
«Զարդարանքները կախված են: Սպիտակ տունը պատրաստ է տոներին: Ձեզ երջանիկ ամանոր եւ ուրախ տոներ եմ ցանակնում», - Twitter-ում գրել է առաջին տիկինը:
The decorations are up! @WhiteHouse is ready to celebrate! Wishing you a Merry Christmas & joyous holiday season! pic.twitter.com/d6ZuyeFvrw
— Melania Trump (@FLOTUS) November 27, 2017
Սպիտակ տան յուրաքանչյուր պատուհան պսակներով եւ կարմիր ժապավեններով է զարդարված:
.jpg)
Առաջին տիկինը լրագրողներին տոնական զարդարաքնների հետ է ծանոթացրել, որից հետո Մերիլենդ նահանգի ռազմական հենակետի աշակերտների հետ է հանդիպել:
“Are you the first lady?!” a boy asked as he embraced Melania Trump during a White House Christmas event.
— Breaking911 (@Breaking911) November 27, 2017
“She seriously looks like an angel,” another child said
(Video via NBC News) pic.twitter.com/BT12qQemNg
«Դուք առաջին տիկի՞նն եք» -կասկածամտորեն հարցրել է տղաներից մեկը, որն այնուհետ վազել է տիկնոջը գրկելու: Նրա օրինակին հետեւել են նաեւ մյուսները:
.jpg)
Սպիտակ տան Երկնագույն սրահում 6 մետր բարձրությմաբ եղեւնի է կանգնած՝ զարդարված յուրաքանչյուր ամերիկյան նահանգի նշանով:
.jpg)
29 նահանգների ավելի քան 150 կամավոր հանգստյան օրերին 1600 ժամ են ծախսել Սպիտակ տունը զարդարելու համար:.jpg)
.jpg)
Ըստ Սպիտակ տան՝ զարդարանքի համար 71 պսակ, 53 եղեւնի, ավելի քան 180 հազար միավոր տոնական լույսեր, մոտ 300 մետր շղթա, ավելի քան 12 հազար խաղալիք եւ մոտ 2800 մ ժապավեն է պահանջվել:
.jpg)
.jpg)





























