Սիրիայի ճգնաժամի կարգավորման ժնեւյան գործընթացը պետք է առավելագույնս ինկլյուզիվ լինի, սա ապագա համաձայնությունների կենսունակության գրավականն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը:
«Մենք կարծում ենք, որ ժնեւյան գործընթացն, իհարկե, հիմնարար է քաղաքական կարգավորման նպատակների առումով եւ պետք է առավելագույնս ինկլյուզիվ լինի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ նրանց խնդրանքով մեկնաբանելով բանակցությունների հերթական ռաունդին Դամասկոսի ներկայացուցիչների չմասնակցելը:
«Սա շատ բարդ, քրտնատանջ գործընթաց է, այդ պատճառով բոլորս հետեւում ենք եւ սպասում»,- հավելել է Պեսկովը:




























