Բելոռուսի ԿԸՀ-ն հայտարարել է, որ մշակել է 2010 թվականի դեկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 100 տոկոսը:
Հաշվարկներից հետո գործող նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն հավաքել է ընտրողների ձայների 79,67 տոկոսը: ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան պատմել է, որ երկրորդ տեղում է «բոլորին դեմ» տարբերակը, որին նախապատվություն է տվել ընտրողների 6,47 տոկոսը, գրում է Lenta.ru-ն:
Թեկնածու Անդրեյ Սաննիկովի օգտին քվեարկել է ընտրողների 2,56 տոկոսը, Վլադիմիր Նեկլյաեւը ստացել է 1,7 տոկոս, Յարոսլավ Ռոմանչուկը եւ Գրիգորի Կոստուսեւը` յուրաքանչյուրը 1,97-ական տոկոս, Վիտալի Ռիմաշեւսկին` 1,1 տոկոս, Վիկտոր Տերեշենկոն` 1,08 տոկոս, Նիկոլայ Ստատկեւիչը` 1,04 տոկոս, Ալես Մախելեւիչը` 1,2 եւ Դմիտրի Ուսը` 0,48 տոկոս:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Մինսկում տեղի են ունեցել ընդդիմության բազմահազարանոց երթեր. Ձերբակալվել են նախագահի որոշ թեկնածուներ:




























