Մոսկվայի հարավ-արեւելքում ազգայնական դեռահասների մի խումբ հարձակվել է Կենտրոնական Ասիայից ժամանած մի 17-ամյա պատանու վրա: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ի երեկոյան:
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդի մոտ հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հարվածներից առաջացած վերքեր: Տուժածը պատմել է, որ մի քանի երիտասարդներ դանակներով հարձակվել են իր վրա՝ բացականչելով ազգայնական կարգախոսներ:
Հարուցվել է քրեական գործ:




























