Գերմանիայի դաշնայկին կանցլեր Անգելա Մերկելը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 30-ին կայացած հեռախոսազրույցում քննարկել են 2 երկրների հարաբերությունների զարգացման հարցը, հայտնում է Anadolu-ն:

Գործակալության տեղեկություններով՝ քաղաքական 2 գործիչները համաձայնվել են, որ երկկողմանի շփումներին «հարկ է բարձր մակարդակով նոր խթան հաղորդել» Գերմանիայում կառավարությունը կազմավորելուց հետո: Շատ ամիսներ անց սա Մերկելի եւ Էրդողանի առաջին հեռախոսազրույցն է:

Նրանք քննարկել են նաեւ Անկարայի եւ ԵՄ միջեւ կնքված փախստականների մասին պայմանագիրը, որի համաձայն Թուրքիան Էգեյան ծովով Հունաստան ժամանած փախստականներին իր երկրում է տեղավորում, որի դիմաց ԵՄ-ն Անկարային փող է տալիս փախստականներին պահելու համր: Դրանից զատ, Թուրքիայի քաղաքացիներին խոստացել են Եվրոպա մուտք գործելու առանց վիզայի ռեժիմ եւ ԵՄ-ին անդամակցելու նոր բանակցություններ: Ըստ որում՝ Անկարան հայտարարում է, որ Բրյուսելն ինչպես հարկն է  չի կատարում պայմանագրի դրույթները, եւ պարբերաբար սպառնում է պայմանագրից դուրս գալու մասին: