Եմենի «Ընդհանուր Ժողովրդական Կոնգրես» կուսակցությունը (նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կուսակցությունը) Եմենի քաղաքացիներին կոչ է արել դիմակայել հուսի ապստամբներին՝ մեղադրելով նրանց քաղաքացիական պատերազմի բորբոքման մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ժամանակն է եկել մեր շարքերը համախմբելու, եւ միասին երկիրը քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու փորձերին հակահարված տալու»,- նշել է կուսակցությունը` «Անսար Ալլահ» շարժմանը մեղադրելով վտանգավոր դավադրության մեջ, որը նպատակ ունի կոտրել Եմենի միասնությունն ու համախմբվածությունը:




























