ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամեն ինչ նույնն է։ Վիճակը կայուն է։ Օլեգ Պավլովիչը շարունակում է բուժվել հիվանդանոցում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Իր հերթին, Տաբակովի ավագ որդին՝ Անտոնը եւս խոսել է դերասանի առողջության մասին։ «Հայրիկի առողջությունը, ցավոք սրտի, շարունակում է մնալ կայուն, եւ դեռ մենք չենք կարող տեսնել վիճակի լավացումը կամ վատացումը։ Հույս ունենք, որ նրա վիճակը կբարելավվի։ Ավելին ասել չեմ կարող»,-գրում է VM.ru-ն։
Տաբակովը հոսպիտալացվել էր նոյեմբերի 27-ին։ Առաջին քաղաքային հիվանդանոցի տեղեկատվական ծառայությունից հայտնել էին, որ դերասանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ավելի ուշ «Տաբակերկի»-ի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Տաբակովը «վաղուց պլանավորված ատամնաբուժական բուժում է անցնում»: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ դերասանին շտապ վիրահատել են սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես չէր հաստատվել:




























