Արդեն մի քանի օր է Եվրոպայի մի շարք երկրներում անբարենպաստ եղանակային պայմաններ են: Ձնաբուքի պատճառով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններն ինթնաթիռ չեն ընդունում:

«Արմավիայում» NEWS.am-ին հայտնեցին, որ ընկերությունը շարունակում է կանոնավոր չվերթներ կատարել Եվրոպա` Ամստերդամ, Աթենք, Հռոմ, Փարիզ եւ այլ քաղաքներ: Թեեւ եվրոպական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Փարիզը հանգստյան օրերին ինքնաթիռ չի ընդունել, սակայն այս գիշեր «Արմավիայի» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Փարիզում: