Սլովենիայի Suzy ամսագիրը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփից հոդվածի հրապարակման համար, որտեղ նշում էր, որ նա ուղեկցորդուհու ծառայություններ է մատուցել, հաղորդում է Associated Press-ը:
Օգոստոսի 2016-ին ամսագիրը հրապարակել էր հոդված: Այն պատմում էր, որ Մելանյա Թրամփը նախկինում աշխատել է մոդելային գործակալությունում, որը նաեւ տրամադրել է «էլիտար ուղեկցորդի ծառայություններ»:
ԱՄՆ առաջին տիկինը զրպարտության համար ամսագրի դեմ հայց էր ներկայացրել, իսկ ուրբաթ՝ դեկտեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ կողմերը մինչ դատը կարգավորել են հարցը: Այնուամենայնիվ, կարգավորման պայմանները չեն բացահայտվում:
«Մենք որեւէ ապացույց չունենք: Եվ մենք ներողություն ենք խնդրում: Մենք չենք ցանկացել վիրավորել տիկին Թրամփին», - նշվում է Suzy-ի մեկնաբանության մեջ:



























