ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթանը Հյուսիսային Կորեա իր այցելության ժամանակ «պատրաստակամություն է հայտնել իր ավանդը ներդնել Կորեական թերակղզում լարվածության մեղմացման գործում», հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իր այցելության ընթացքում Ֆելթմանը հանդիպել է ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Յոն Հոյի ու նրա տեղակալ Պակ Մյոն Գուկի հետ։ Հյուսիսկորեական կողմը շեշտել է, որ Կորեական թերակղզում լարվածության պատճառը «ԱՄՆ թշնամական քաղաքականությունն է ու այդ երկրից բխող միջուկային սպառնալիքները»։
Ֆելթմանը դեկտեմբերի 5-ից ԿԺԴՀ-ում է գտնվում։ Այցելության ընթացքում, ըստ ամենայնի, տեղի չի ունեցել նրա հանդիպումը նաախագահ Կիմ Չեն Ընի հետ։ Դեկտեմբերի 9-ին նա մեկնել է Պեկին։
Անցած շաբաթ ԿԺԴՀ-ն իրականացրել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում։ Դրա թռիչքի բարձրությունը առավելագույն կետում կազմել է 4475 կմ, իսկ հեռահարությունը՝ 950 կմ։ Թռիչքը 53 րոպե է տեւել։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում՝ Աամորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա՝ չվնասելով նավերին ու օդանավերին։ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի նախնական վերլուծությամբ՝ այս հրթիռը իր բնութագրերով գերազանցում է բոլոր նախորդները։




























