Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորումը «սեւ անցք» է հիշեցնում մի կողմից Հյուսիային Կորեայի եւ մյուս կլողմից ԱՄՆ-ի հետ Հարավային Կորեայի միջեւ դիմակայությունում: Այս մասին «Միջազգային իրավիճակը եւ չինական դիվանագիտությունը» համաժողովի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թերակղզում իրավիճակը չափազանց բարդ է մնում՝ փաստացի զարգանալով արատավոր շրջանի սցենարով, որից դուրս գալու հեռանկարներն ամենեւին լավատեսական չեն: Մենք կարծում ենք, որ հաջորդ քայլը պետք է լինի «կրկնակի դադարեցման» չինական նախաձեռնությունը, համենայնդեպս՝ դա թույլ կտա դիմակայության «սեւ անցքից» դուրս գալ, պայմաններ եւ անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել երկխոսության եւ բանակցությունների համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Պեկինը ուժային ճնշում չի գործադրի:




























