Մոսկվայում կարող են հավերժացնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնեւոյի հիշատակը: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի եւ զանգվածային հաղորդակության հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մոսկվայում, անկասկած, նրա հիշատակը կվարեժացնեն: Ցավոք, նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր: Հավանաբար համատասխան առաջարկը կստանանք թատրոնից, եւ ես համոզված եմ, որ մենք այն անպայման կընդունենք»,- ասել է Գորասիմովը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտն ասել է, որ Լեոնիդ Բրոնեւոյը ոչ թե դերասան էր, որ պարզապես խաղում էր, նա իր մասնագիտությամբ ապրում էր:
«Լեոնիդ Սերգեյեւիչը յուրաքանչյուր դեր իր սրտի, իր հոգու միջով էր անցկացնում: Նրա արվեստը մշտապես հսկայական հաճույք էր պատճառում: Նա փայլուն է խաղացել «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում: Թատրոնում նրա աշխատանքները, որոնք տեսել եմ, հոյակապ էին: Մարդիկ գնում են այսպիսի դերասաններին տեսնելու, որովհետեւ նրանց միջոցով, նրանց խաղի միջոցով իրենց մասին էին ինչ-որ բան իմանում»,- ասել է Գաֆտը:
Դերասանի խպոսքով՝ Բրոնեւոյը մեծագույն վարպետներ Անատոլի Էֆրոսի եւ Անդրեյ Գոնչարովի աշակերտն էր: Իսկ հիմա նա խաղում էր հոյակապ ռեժիսոր Մարկ Զախարովի «Լենկոմում:
Բրոնեւոյը նկարահանվել է «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Պոկրովյան դարպասներ», «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմերում։
Լեոնիդ Բրոնեւոյի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին «Լենկոմի» մեծ դահլիճում, քաղաքացիական հոգեհանգիստը կսկսվի առավոտյան ժամը 11-ին:
Հուղարկավորության վայրը դեռեւս հայտնի չէ, սակայն թատրոնը խնդրել է նրան հուղարկավորել Նովոդեւիչեւյան գերազմանատանը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնեւոյը 89 տարկանում մահացել է դեկտեմբերի 9-ին Մոսկվայում:




























