ԿԺԴՀ ղեկավարությունը ի պատասխան ԱՄՆ եւ նրա դաշնակիցների կողմից ճնշման ավելացմանը  պարանոյայի նշաններ է ցույց տալիս: Նման տեսակետ «Fox News» հեռուստաալիքի եթերում  հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Նախ պետք է տեսնել, թե պատժամիջոցները ինչ հետեւանք ունեն: Նրանք ԿԺԴՀ առեւտրի ծավալները 90 տոկոսով կրճատում են, նավթամթերքների մատակարարումը` 30 տոկոսով: ԿԺԴՀ-ն իր եկամուտների մի մասը ներդնում է հրթիռամիկջուկային ծրագրերի մեջ: Պատժամիջոցների դեպքում իրենք քիչ փող կունենան իրենց միջուկային ծրագրի իրականացման համար», - ասել է նա:

Ըստ նրա վարկածի՝ «միջազգային հանրությունը Հյուսիսային Կորեային մեկուսացնելու ԱՄՆ  ձգտման հետ համակարծիք է»:

«Սա կարեւոր տեղաշարժ է, Հյուսիսային Կորեան դա գիտակցում է եւ ի պատասխան պարանոյա եւ սթրես է ցույց տալիս: Մենք կշարունակենք Փհենյանի վրա ճնշումն ուժեղացնել, քանի որ ստիպված ենք դա անել», - ամփոփել է դիվանագետը: