Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել իսրայելական իշխանություններին դադարեցնել Հորդանան գետի Արեւմտյան ափին նոր բնակավայրեր կառուցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինձ թվում է, որ մենք պետք է գաղութացման սառեցումից եւ պաղեստինյան իշխանությունների նկատմամբ վստահության հաստատման միջոցներից սկսենք: Մենք դա քննարկել ենք Իսրայելի վարչապետի հետ », - Փարիզում կայացած հանդիպումից հետո Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում ասել է Մակրոոնը:
Ֆրանսիայի նախագահը նաեւ Իսրայելի վարչապետին կոչ է արել պաղեստինցիներին ընդառաջ քայլեր անել:
«Ես կոչ արեցի վարչապետին պաղեստինցիներին ընդառաջ համարձակ քայլեր ձեռնարկել փակուղուց ելք գտնելու համար», - Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է Մակրոնը:




























