Անկարան ռուսական Ս-400 զենիթային հրթիռային համալիրների գնումների հարցը մեկ շաբաթվա ընթացքում կլուծի:
Այս մասին Անկարայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա ասել է, որ շաբաթվա ընթացքում Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում Ս-400-ի ձեռքբերման մանրամասները կքննարկվեն, հաղորդում է Anadolu-ն:




























