Ռուսաստանը ահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումների դեպքում կիրականացնի արդյունավետ արձագանքման միջոցներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա նաեւ ասել է, որ նախկինում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է 2018 թվականի սկզբին Սիրիայի Ազգային երկխոսության կոնգրեսի անցկացումը:

«Մենք միասին աշխատում ենք, որպեսզի հաջորդ տարվա սկզբին նախապատրաստենք եւ անցկացնենք Սիրիայի  ազգային երկխոսության կոնգրեսը», - ասել է Պուտինը:

«Ես չեմ բացահայտի գաղտնիքը, որ այսօր Սիրիա կատարած այցի ժամանակ այդ մասին Ասադի հետ մանրամասն խոսել եմ», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Էրդողանն, իր հերթին, ասել է, որ մտադիր է կրկին իր ռուս գործընկերոջ հետ հանդիպել Սոչիում քննարկելու Սիրիայի կարգավորման հարցը: