Իսրայելի հյուսիսում գտնվող Նազարեթ քաղաքի իշխանությունները որպես բողոքի նշան չեղյալ են համարել Սուրբ ծննդի տոնակատարությունները դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու  ԱՄՆ որոշման կապակցությամբ, հաղորդում է The Times of Israel-ը:

Նազարեթի քաղաքապետ Ալի Սալամը,որոշել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի  մեծ ամանորյա տոնավաճառի մոտ տոնական փառատոնմի անցկացումից հրաժարվել:

Նրա խոսքով՝ «տոնական տրամադրությունը փչացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»:

Ներկայումս Նազարեթում ապրում են հիմնականում մուսուլմաններ, Նազարեթի բնակչության մոտ մեկ երրորդը քրիստոնեություն է դավանում:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Նա նաեւ հանձնարարել է պետդեպարտամենտին Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: