93 տարեկան հասակում դաշնակահարուհի Նինա Զախարովնա Մացինան դեռ աշխատում էր Պետերբուրգի Մարիինյան թատրոնում որպես ավագ աշխատակից: Տարեց կինն արդեն չէր նվագում երաժշտական գործիքի վրա. նա նոտաներ էր նարտագրում, բայց ավելի աշխատում էր տանից, բնակարաից դուրս չէր գալիս:

Վերջին տարիներին բլոկադան վերապրած կինը օգտվում էր սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք կարգի էին բերում նրա տունը, սնունդ  բերում:

Այդ սոցաշխատողներից մեկը՝ 42-ամյա մի կին 3 ամիս օգնում էչ Նինա Զախարովնային, բայց հետո որոշեց հանցագործության դիմել. հանուն փողի սպանել Մացինային: Այդ նպատակով նա վարձեց ծնունդով Հայաստանից երկու հանցակցի, գրում է  «ԱիՖ»-ը:

Վերջին տասը տարիներին թոշակառու կինը օգտվում էր  սոցիալական աշխատողների ծառայություններից: Ամռան վերջին «Եվա» բարեգործական ընկերությունը Մացինայի մոտ ուղարկեց հերթական օգնականին՝ 42-ամյա կնոջը: Թեեւ նոր օգնականը երկու երեխա ուներ, նա հասցնում էր եւ իր տան բոլոր գործերը կատարել եւ Մացինային օգնել: Աշխատում էր բարեխիղճ, Մացինան գոհ էր նրանից:

Կինը կարծել է, որ Մացինան մոտ բարեկամներ չի ունենա եւ հավանաբար բավական կուտակած գումար կունենա. նա ստանում էր աշխատավարձ եւ թոշակ:

Այդ ժամանակ կինը որոշել է հանցագործություն կատարել: Որպեսզի ամբողջ կեղտոտ գործը միայնակ չանի, նա վարձել է երկու հայի՝ խոստանալով կիսվել գումարով:

Հարեւանները հիշում են. նոյեմբերի 20-ին 42-ամյա կինը մի քանի անգամ գալիս էր Մացիանյի մոտ: Այդ ժամանակ նրանք դրան նշանակություն չեն տվել: Գիշերը Մացինայի տան հեռուստացույցը այնքան բարձր էր միացված, որ հարեւաններին խանգարում էր քնել:

 «Վերեւի հարեւանները նրան մի քանի անգամ զանգել են, բայց նա չէր պատասխանում, – պատմում է դաշնակահարուհու հարեւանը, – Նախկինում երբեք նման բան չէր լինում: Հեռուստացույցը մինչեւ առավոտ միացված էր, իսկ հետո մենք գազի հոտ զգացինք: Դուրս եկանք, տեսանք նրա տան դուռը բաց է: Հասկացանք, որ դժբախտություն է եղել: Զանգեցինք «02»: Ոստիկանները մտան բնակարան, իսկ Նինան մահացել էր»:

93-ամյա կինը սարսափելի տառապանքների մեջ մահացել է: Հանցագործները կնոջ գլխին պոլիէթիլենային պարկ են հագցրել, կապել են ձեռքերը, եւ այդ ընթացքում խուզարկել են բնակարանը: Ամեն ինչ տակնուվրա են արել՝ բաղձալի բանկային քարտը գտնելու հույսով:

Գտնելով այն՝ կնոջը խեղդել են: Քարտից բացի հանցագործները իրենց հետ տարել են նաեւ Ֆյոդոր Շալյապինի դիմանկարը՝ երգչի ստորագրությամբ: Գնալուց առաջ նրանք բացել են գազը:

 Գողացված բանկային քարտի վրա 2 մլն ռուբլի է եղել, բայց նրանք չեն կարղոացել հանել գումարը, քանի որ չեն իմացել ծածկագիրը: Նրանց բաժին է հասել միայն Շալյապինի դիմանկարը: