2018 թվականին Սաուդյան Արաբիայում կանայք ավտոմեքենաներից բացի կկարողանան բեռնատարներ եւ մոտոցիկլներ վարել, հաղորդում է Arabian Business-ը:

Սաուդյան Արաբիայի տրանսպորտային վարչությունը հրապարակել է նոր կանոնների մանրամասները, որոնք վերացնում են կանանց համար մեքենաներ վարելու արգելքը: 

 «Կին վարորդների համար չեն լինի հատուկ գրանցման համարներ»,- ասել են  գլխավոր վարչությունում:
Սակայն ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից կանայք կամ երթեւեկության կանոները խախտողները, կուղարկվեն հատուկ կենտրոններ, որտեղ աշխատում են միայն կանայք: