Չիլիի կենտրոնական ընտրական հանձնաժողովը աջակենտրոն թեկնածու Սեբաստիան Պինյերային հայտարարել է երկրի նոր նախագահ։ Նա կղեկավարի երկիրը 2018-2022 թվականներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քվեարկությանը մասնակցած 99.62 տոկոս ընտրողների ձայների հաշվարկից հետո Պինյերան հավաքել էր ձայների 54.57 տոկոսը, նրա մրցակից ձախակենտրոնների թեկնածու սենատոր Ալեխանդրո Գիլիերը՝ 45.43 տոկոս:
Ավելի վաղ Գիլիերը ընդունել էր իր պարտությունը երկրորդ փուլում՝ ձայների հաշվարկից հետո:
Գործող նախագահ Միշել Բաչելետը եւս շնորհավորել է Պինյերին հաղթանակի կապակցությամբ:
Պինյերան եւ Գիլիերը առաջին փուլում ստացել են համապատասխանաբար ձայների 36,64 եւ 22,70 տոկոսը: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուից պահանջվում է հավաքել ավելի քան 50 տոկոս:
Սեբաստիան Պինյերան երկրի նախագահ է եղել նաեւ 2010-2014 թվականներին: Forbes ամսագրի տվյալներով՝ 2017 թվականին նրա ունեցվածքը կազմել է 2,7 միլիարդ դոլար:
Այժմ սոցիալիստ Միշել Բաչետեի պաշտոնավարման ժամկետն ավարտին է մոտենում, նա երկիրը ղեկավարել նաեւ մինչ Պինյերայի առաջին ընտրությունը՝ 2006-2010 թվականներին:




























