Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար  ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը շարունակում է մնալ հիվանդանոցում եւ շարունակում է բուժումը, նրա առողջական վիճակը բարելավվել է։ Այս մասին  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են թատրոնից:

«Օլեգ Պավլովիչը շարունակում է բուժումը հիվանդանոցում, արդեն իրեն ավելի լավ է զգում»,-ասել է թատրոնի ներկայացուցիչը:

Նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 82-ամյա Տաբակովը հոսպիտալացվել է: Առաջին քաղաքային հիվանդանոցի տեղեկատվական կենտրոնից հայտնել էին, որ դերասանը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ավելի ուշ Օլեգ Տաբակովը մոսկովյան թատրոնի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ արվեստագետի առողջական վիճակը «ստաբիլ կայուն» է: