Ռուսաստանը կարող է եւ կլինի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ, իսկ խնդիրների լուծման համար պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք բարդացնում են իրավիճակը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը չի կարող կարգավորել այս հակամարտությունը։ Ոչ Ռուսաաստանը, ոչ ԱՄՆ-ն դա անել չեն կարող։ Ռուսաստանը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը՝ շարունակելով իր հետեւողական քաղաքականությունը, որը իրականացվում է ինչպես երկկողմ պլանում, այնպես էլ Իսրայելի եւ Պաղեստինի հետ շփումներում ու բազմակողմ ֆորմատների շրջանակներում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ «գլխավորը՝ մերձավորարեւելյան կարգավորման շրջանակներում չանել քայլեր, որոնք կարող են էական պառակտում առաջ բերել միջազգային համայնքում եւ կարգավորման կողմերի միջեւ լարվածության աճի հանգեցնել։ Մերձավորարեւելյան հակամարտությունը կարգավորել կարող են անել միայն հակամարտության կողմերը, նրանց փոխարեն ոչ ոք դա չի կարող անել»,-ընդգծել է Պեսկովը։




























