Գերմանիայի Դաշնային դատախազությունը հրամանագիր է տվել Գերմանիայի 29-ամյա քաղաքացի Դազբար Վ.-ին կալանավորելու մասին, որը ենթադրաբար ահաբեկչական հարձակում էր ծրագրել գլխավոր հրապարակներից մեկում՝ Կարլսրուե-Շլոսպլատցում, հաղորդում է DW- ն:
Ջիհադական ԻՊ խմբավորման ենթադրյալ մասնակիցը Կարլսրուեում նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալվել է:
Ըստ տվյալների՝ ձերբակալվածը մտադիր է եղել ահաբեկչական հարձակում իրականացնել, այդ թվում բեռնատար մեքենայի օգտագործմամբ, նշել են քննիչները՝ հավելելով, որ, ի թիվս այլ բաների նա մեղադրվում է ահաբեկչական նյութերի պատրաստման եւ տարածման մեջ:




























