Թաիլանդի հին մայրաքաղաք Այուտխայայի դպրոցականներին Սանտա Կլաուսները այցելել են փղերի վրա նստած: Ինչպես հայտնում է Reuters-ը, Սանտա Կլաուսի կոստյումներով չորս փիղ ժամանել է Ջիրասատվիտայայի դպրոց՝ երեխաներին նվերներ բաժանելու համար:

Թաիլանդցի դպրոցականներին նաեւ փղերի մասնակցությամբ շոու են ցուցադրել, որի ընթացքում կենդանիները մի քանի պարաքայլ են կատարել: