2018 թվականին, Առաջին Հանրապետության 100-մյակի առթիվ պատմության թանգարանն աննախադեպ ցուցադրություն է կազմակերպում, որը նախկինում երբեք չի եղել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Խիստ ժամանակից ցուցադրություն է լինելու, որով հպարտանալու ենք»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, 2018-ի մշակութային միջոցառումների ցանկում նախատեսված է նաեւ «Գորիսը ԱՊՀ մայրաքաղաք» ծրագիրը, որը կմեկնարկի մայիսին եւ կշարունակվի մինչեւ աշուն, նաեւ ապրիլի 24-ին կլինի միացյալ երգչախմբային մեծ համերգ:
«Հաջորդ տարի Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թատրոնում ունենք քաղաքակրթական ցուցահանդես: Հայաստանն առաջին անգամ այնտեղ ներկայացնելու է իր քաղաքակրթությունը: Աշնանը նախատեսվում է ժամանակակից արվեստի փառատոն, որին միայն Եվրոպայից մասնակցելու են 250 արտիստներ:
Աշնանը ֆրակոֆոնիայի նստաշրջանի մշակութային ծրագիրն է լինելու, որի շրջանակում ֆրանսերով կլինի Չուխաջյանի «Կարինեն»,-ընդգծեց Արմեն Ամիրյանը:




























